top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վաղը լինելու եմ պայքարի շարքերում. Վանեցյան


Վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ. Նախ ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել երեկվանից ինձ ուղղվող Ձեր բազմաթիվ նամակների և զանգերի՝ իքնազգացողությանս վերաբերյալ ձեր անհանգստության համար:

Ինչպես գիտեք, երեկվանից վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության ձեր կողմից մղվող պայքարի գործողություններին:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով:

Վաղը նաև խոսելու եմ հարթակից պայքարի վերաբերյալ իմ մոտեցումները ձեզ հետ կիսելու, մեր պայքարին չմիացած քաղաքացիներին ոգևորելու, ևս մեկ անգամ հրապարակ կանչելու նպատակով:

Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք:

Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»,-գրել է Վանեցյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page