top of page

Վաղը ժամը 12:00-ին Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր կկազմակերպվեն

May 10, 2022
1 min read

Վաղը ժամը 12:00-ին Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր կկազմակերպվեն։ Այս մասին մայիսի 10-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց 2-3 մեքենայով ավտոերթեր կազմակերպել։ «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով։ Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում մեզ»,- ասաց Սաղաթելյանը։

 
 
 

Comments


bottom of page