top of page

Վաղը Երևանում ժամանակավորապես փակ կլինեն մի շարք փողոցներ

May 16, 2020
1 min read

ԼՐԱՀ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

«Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան-Հերացի միակողմանի և Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան-Գլինկա փողոցների հատվածները: Հարգելի համաքաղաքացիներ, քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 07:00-ից փակ կլինի Մյասնիկյան փողոցից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող Հերացի փողոցի միակողմանի ճանապարհը։ Նույն օրը՝ ժամը 11։00–ից մինչև 15:00-ն, փակ կլինի նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը, ուր սանմաքրման համալիր աշխատանքներ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը»:

 
 
 

Comments


bottom of page