top of page

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

Mar 11, 2021
1 min read

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմական համագործակցության հարցեր Մարտի 10-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների։

 
 
 

Comments


bottom of page