top of page

Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան

Jun 30, 2021
1 min read

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարութնունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների սպառազինության որոշ նմուշներ: Այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմաավիացիոն ուժերի համագործակցության ներկա վիճակը, համատեղ մարտական հերթապահության ընթացքն ու առաջիկա ծրագրերը:

 
 
 

Comments


bottom of page