top of page

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Jan 5, 2022
1 min read


Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վարդան Տողանյանին հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վաղարշակ Հարությունյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»։

 
 
 

Comments


bottom of page