Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Հայկ Չոբանյանի հետ
Jun 23, 2021
1 min read

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։ Այս մասին տեղեկանում է ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել եւ ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ եւ նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարեւորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու եւ հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ հավակնոտ եւ հեռանկարային ծրագրերի մշակումը։




Comments