top of page

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է զինծառայողների ծնողների և հարազատների հետ

Nov 29, 2020
1 min read

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների ծնողների բարձրացրած խնդիրներին և հավաստիացրել, որ արվելու է առավելագույնը` մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, զինծառայողների ծնողների բարձրացրած հարցերի լուծման համար: Վաղարշակ Հարությունյանը հայտնել է, որ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման համար արդեն իսկ տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Ինչ վերաբերում է պատերազմից հետո զինծառայողներին հանգստի հնարավորություն տրամադրելուն, ապա այս հարցը նույնպես շուտով լուծում կստանա` շնորհիվ դեկտեմբերի 1-ից վերսկսվող արձակուրդների։

 
 
 

Comments


bottom of page