top of page

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի հետ

Jun 25, 2022
1 min read

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հունիսի 24-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի շրջանների միջև կապերի զարգացման հետ կապված հարցեր:

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ աշխատանքի շարունակման կարևորությունը:

Նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա հուլիսին Կրասնոյարսկ քաղաքում:

 
 
 

Comments


bottom of page