top of page

Վահե Ղազարյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Sep 23, 2021
1 min read

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:


Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ոստիկանապետը շրջայց է իրականացրել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:


Արմեն Մուրադյանն ու Հայկուհի Մինասյանը նշել են, որ Կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի և բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ նորից քայլել են սովորել, կարողացել են ուսում ստանալ և աշխատանք գտնել:


Ոստիկանապետը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։


Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքավորումներով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։

 
 
 

Comments


bottom of page