top of page

Վահագնաձոր գյուղի մոտակայքում փրկարարները դի են դուրս բերել գետից

May 8, 2022
1 min read

Մայիսի 8-ին, ժամը 11:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Ս․-ի (ծնված 1973 թ․) դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

 
 
 

Comments


bottom of page