top of page

Վահագն Հայրապետյան տրիոն հանդես կգա Կամերային երաժշտության տանը

Apr 27, 2021
1 min read

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 28-ին, ժամը 19:00 Positive խորագրով համերգով հանդես կգա Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Խաչատուր Սավզյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):

Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար, հայ ջազի կենդանի լեգենդ Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ է ինչ ունի իր ուրույն տեղը Հայաստանի ջազի պատմության մեջ: Հայրապետյանը տրիոյի կազմով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել տարբեր միջազգային փառատոների և պատվով ներկայացրել հայ ջազարվեստը:

Այս համերգին հնչելու են օրիգինալ, հեղինակային ստեղծագործություններ և հայկական երաժշտության մշակումներ։ Համերգն անմասն չի մնա նաև իմպրովիզացիոն տարրերից, որոնք ստեղծվելու են հենց տեղում՝ հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ։ Հատկանշական է նաև համերգի խորագիրը՝ Positive։ Տրիոն ամբողջ երեկոյի ընթացքում դրական լիցքեր է փոխանցելու ունկնդրին։

 
 
 

Comments


bottom of page