Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուռնակիսին
Apr 15, 2022
1 min read

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուռնակիսին: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությանը, առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը: Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների շուրջ:




Comments