Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Mar 31, 2022
1 min read

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին: Դեսպան Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Իրաքի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը: Բարձր է գնահատվել Իրաքում հայկական համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու ընդլայնման գործում:




Comments