Վազգեն Մանուկյանը վաղը կայցելի Արարատ
Jan 25, 2021
1 min read

«Հայրենիքի փրկության շարժումը» ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների մարզային այցելությունները շարունակվում են: Վաղը՝ հունվարի 26-ին, Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կայցելի Արարատ քաղաք, որտեղ կհանդիպի արարատցիների հետ, կքննարկի երկրում ստեղծված իրավիճակը, կպատասխանի արարատցիներին հուզող հարցերին: Հանդիպումը տեղի կունենա Արարատի մշակույթի կենտրոնում՝ ժամը 13:00-ին»:




Comments