top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ



«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում հանդիպել է գյումրեցիների հետ:

Ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնել է մարզային այցելություններ:

«Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

«Ցանկացած պատերազմ մեզ համար անցանկալի է: Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ չեն սկսել: Պատերազմը մտքներիցդ հանեք:

Մենք պետք է վերցնենք ու քննարկենք նոյեմբերի 9-ի պայմանագիրը: Մենք պետք է պահանջենք, կկատարվի, թե ոչ, դա ուրիշ հարց է, Հայաստանը պետք է պահանջը, որ առաջին կետը կատարվի, այսինքն Կուբաթլուի եւ Զանգելանի մոտ զորքերը որտեղ կանգնած էին, այդտեղ էլ կանգնեն, ոչ թե Սյունիքի մոտ կանգնեն: Երկրորդ, գերիների վերադարձը պետք է կատարվի: Մեզ հետաքրքրում են այս կետերը, իսկ Ադրբեջանին հետաքրքրում է միայն երկու բան. մեկը Ղարաբաղի հարցն է, երկրորդը ճանապարհ, որ Ադրբեջանը միանա Նախիջեւան ու Թուրքիայի հետ: Հայաստանը պետք է ասեր՝ մինչեւ գերիների հարցը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում: Դե՞մ են, դուռը շրխկացրու, դուրս արի: Նիկոլը կարա՞ տենց բան անի, չի կարող»,-այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page