Սևանի մակարդակը 7 սմ-ով պակաս է նախորդ տարվա այսօրվա ցուցանիշից
Sep 10, 2021
1 min read

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Նշենք, որ սեպտեմբերի 10-ի դրությամբ Սեւանի մակարդակը կազմել է 1900.59 մետր, ինչը 7 սմ-ով պակաս է նախորդ տարվա սեպտեմբերի 10-ի ցուցանիշից: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։




Comments