top of page

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 17 սմ-ով ցածր է

Mar 21, 2022
1 min read

Հանրապետության գետերում մարտի 20-21-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Այս մասին

տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Սեւանա լճի մակարդակը մարտի 18-ին, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ 17 սմ-ով ցածր է: Եթե նախորդ տարի այն եղել է 1900,59 մետր, ապա այս տարի՝ 1900,42 մետր: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում:

 
 
 

Comments


bottom of page