top of page

Սևակ Հակոբյանը վերընտրվել է ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչության ատենապետ

Jan 12, 2022
1 min read


Տեղի է ունեցել ՌԱԿ Լիբանանի Շրջանակի Պատգամավորական ժողովը: Լիբանանում ՌԱԿ-ի բոլոր ակումբները ներկայացնող պատգամավորները եւ փոխ-պատգամավորները քննարկել ու արժեւորել են Լիբանանում ՌԱԿ-ի գործունեությունը ընդհանրապես, հիմնվելով ակումբների ներկայացրած զեկույցների վրա: ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչութունից հայտնում են, որ ժողովականները, Լիբանանի ներկա քաղաքական եւ տնտեսական իրավիճակի լույսի տակ, ծրագրեցին կուսակցության կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունը: Քննարկել են Հայաստանի եւ Արցախի ներկա մտահոգիչ իրավիճակը: Ռամկավար Ազատական Կուսակցության Լիբանանի Շրջանակի Պատգամավորական Ժողովը հատուկ անդրադարձով կենտրոնացավ Ռ.Ա.Կ.-ի Միասնականության Նախաձեռնող Ղեկավարների Համախմբումի կոչի վրա, իր ամբողջական զորակցությունը հայտնելով դեկտեմբեր 19, 2021 թվակիր «ՌԱԿ-ին Միասնականութեան Պահը Հնչած Է Արդէն» վերնագրյալ նախաձեռնությանը, հույս հայտնելով, որ այս տարի վերջապես կիրագործվի կուսակցության միավորումը: Օրվա ավարտին ՌԱԿ Լիբանանի Շրջանակի 70-րդ Պատգամավորական Ժողովը առաջիկա ժամանակաշրջանի համար, միաձայնությամբ՝ Սեւակ Հակոբյանին վերընտրեց որպես ատենապետ ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչության, իրեն վստահելով գործակից վարչական ընկերներ ընտրելու պարտականությունը: Հակոբյանը շուտով հայտարարեց ՌԱԿ Լիբանանի Շրջանային նորընտիր Վարչության անդամացանկը հետեւյալ կարգով՝ Սեւակ Հակոբյան Ատենապետ Ճեքի Տէրվիշյան Ատենադպիր Տոքթ. Յակոբ Փափազյան Փոխ-ատենապետ Արա Գոյունյան Փոխ-ատենապետ Սեդրակ Քյուրէճյան Գանձապահ Արա Թերզյան Հաշուապահ Խորհրդականներ՝ Մեթր Սամ Պասմաճյան Մայք Վայէճյան Գրիգոր Մկըրյան Վահէ Արթինյան Կարին Աւետիքեան Կապի Մելքի

 
 
 

Comments


bottom of page