Սփյուռքում հուսահատությունը մի կողմ են դրել և շարունակում են պայքարը
Nov 22, 2020
1 min read

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ աշխարհին արդարություն պարտադրելու ճանապարհին հայերը չեն պատրաստվում լռել: «Աշխարհին արդարություն պարտադրելու ճանապարհին հայերը չեն պատրաստվում լռել: Ֆրանսիայի տասնյակ խոշորագույն քաղաքներից մինչև Իտալիայի և այլ պետությունների բազմաթիվ շրջանների կողմից Արցախի ճանաչման բանաձևերի ընդունում, թուրքական արտադրության ապրանքների դեմ բոյկոտ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում և միջազգային կազմակերպությունների կողմից թուրքական շահերը սպասարկող ծառայությունների կասեցում. հայրենիքի կողքին կանգնելու պատրաստակամության մեջ ոչինչ չի փոխվել»,- ասված է հաղորդագրության մեջ:





Comments