top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սփյուռքից մասնագետները ՀՀ-ում և ԼՂՀ-ում աշխատանքի համար աննախադեպ քանակությամբ հայտեր են ներկայացրել

Սփյուռքից մասնագետները Հայաստանում եւ Ղարաբաղում աշխատանքի համար աննախադեպ քանակությամբ հայտեր են ներկայացրել։ Այս մասին ԱԺ-ում 2021-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Երեմ Սիմոնյանը։ Սիմոնյանը նշեց, որ ըստ ծրագրի՝ սփյուռքից մասնագետներն աշխատում են Հայաստանում կամ Ղարաբաղում, իսկ պետությունը, իր հերթին, օգնում է նրանց աշխատանքի տեղավորվելու հարցում։ «Տարբեր երկրներից հայ մասնագետների հայտերը մոտ 150 են, սակայն այս տարի կառավարությունը պատրաստ է ընդունել միայն 50-ին»,-հավելեց պաշտոնյան։ Ընդհանուր առմամբ «Ի գործ» ծրագրին շրջանակում հատկացել է 476 միլիոն դրամ։ Սակայն տարվա ընթացքում ծախսերը որոշվել է կրճատել մինչեւ 210 միլիոն դրամ։ Ծրագիրը ֆինանսավորվել է «Ջինիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page