Ստուգվել է ՀՕՊ ստորաբաժանման անձնակազմի պատրաստության մակարդակը. ՊՆ
Dec 25, 2020
1 min read

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմը դեկտեմբերի 24-ին անցկացրել է ուսումնական պարապմունք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Պարապմունքի շրջանակում իրականացվել է նաև ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից:
Ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքներն ու պատրաստության մակարդակը, կատարելագործվել զինծառայողների գործնական ունակություններն ու հմտությունները։




Comments