top of page

Ստուգվել է հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածությունը

Feb 23, 2021
1 min read

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների մասնագիտական և ծառայողական պատրաստվածությունն ստուգելու նպատակով հայկական զորախմբի մշտական տեղակայման վայր է այցելել ռազմակայանի հրամանատարը։

Խաղաղապահ զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանը ներկայացրել է հայ խաղաղապահների ծառայության պայմանները, իրականացրած աշխատանքները։

Տրվել է «տագնապ» հրահանգ, որից հետո հայ խաղաղապահները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, անթերի կատարել են առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։

 
 
 

Comments


bottom of page