Ստուգումներ հրետանային զորամասերում
Apr 3, 2021
1 min read

Զինված ուժերի հրետանային զորամասերում ապրիլի 1-ից 2-ն իրականացվել են պլանային ստուգումներ։ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները զորամասերում ստուգել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը։ Ստուգումներին զուգահեռ՝ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում բացազատված հրետանային ճամբարում անցկացվել են մեթոդագործնական պարապմունքներ և անվտանգության կանոնների պահպանման միջոցառումներ:




Comments