top of page

Ստեփանավանի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի հրազեն

Nov 5, 2021
1 min read

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկապահակետային ծառայողները, վարչական տարածքում կազմակերպած ուժեղացված ծառայության շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 3-ին Գարգառ գյուղի վերջնամասում ստուգման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին: Մեքենայի բեռնախցիկից նա ներկայացրել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և չորս փամփուշտ:

Նա հայտնել է, որ հրացանի համար համապատասխան փաստաթուղթ չունի, դա պատկանել է 1984 թվականին մահացած պապին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

 
 
 

Comments


bottom of page