Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր չկա. Շտաբ
Mar 22, 2022
1 min read

Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել ջրամատակարարման վերաբերյալ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից», - նշվում է հայտարարությունում:




Comments