top of page

Ստեփանակերտում շարունակվում է բնակելի նոր թաղամասի շինարարությունը

Jun 4, 2022
1 min read

Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոցի հարակից հատվածում շարունակվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։

Առաջին փուլով նախատեսվող երեք բազմաբնակարան շենքերից առաջինի կառուցման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են մի քանի ուղղություններով միաժամանակ։

6-րդ հարկի սյուների կառուցմանը զուգահեռ նաև կատարվում են ցածր հարկերի պատերի շարման, պատուհանների տեղադրման և ներքին հարդարման աշխատանքներ։

 
 
 

Comments


bottom of page