top of page

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Jul 14, 2020
1 min read

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: 3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 նոր դեպք:      Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:      COVID-19-ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3079 փորձանմուշի հետազոտություն»:

 
 
 

Comments


bottom of page