Ստեփանակերտում կկայանա Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը
Oct 18, 2022
1 min read

Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը` սկիզբը` ժամը 11:00-ին: Կամզակերպիչը Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն է։ Նշվում է, որ մուտքն ազատ է լրատվամիջոցների և մասնագետների համար: Շնորհանդեսը կհեռարձակվի Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջով։




Comments