top of page

Ստեփանակերտում կայացավ չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը

Jun 2, 2019
1 min read


Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Նշենք, որ ստուգատեսը կայանալու է հունիսի 1-ից 9-ը։ Պատմության մեջ առաջին անգամ առաջնությունը կկայանա չորս քաղաքներում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում:

Առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն հունիսի 2-ին։ Խմբային փուլը կավարտվի հունիսի 4-ին։ Հունիսի 6-ին կկայանան կիսաեզրափակիչ խաղերը, իսկ եզրափակիչ հանդիպումը՝ հունիսի 9-ին։

 
 
 

Comments


bottom of page