top of page

Ստեփանակերտի քաղաքապետը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Mar 20, 2022
1 min read

Այսօր առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների և համայնքային ընկերությունների տնօրենների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Քննարկվել են մայրաքաղաքում երկրորդ օրն անընդմեջ տեղացող ձյան հետևանքով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները:

Քաղաքապետը հանձնարարել է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները ձնամաքրման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար:

 
 
 

Comments


bottom of page