top of page

Ստեփանակերտի շրջակայքում նորահայտ խաչքարեր են հայտնաբերվել. դրանք 12-րդ դարի են

Feb 4, 2022
1 min read

Ստեփանակերտի շրջակայքում նորահայտ խաչքարեր են հայտնաբերվել:

Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարի այս խաչքարերը գրանցված չեն։

Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն ուղեկցեց, այլև օգնեց մեր աշխատանքներին»:

 
 
 

Comments


bottom of page