Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ 2 քաղաքացի է տուժել, Շուշիում տուժածներ չկան․ ԱՀ ԱԻՊԾ
Nov 3, 2020
1 min read

Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի /Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նշվում է, որ վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ: Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան:





Comments