top of page

Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում»-ում հրդեհ է բռնկվել

Dec 9, 2020
1 min read

Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին:

Նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ:

Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է արտադրամասը: Պատճառը դեռ հայտնի չէ:

Աշխատողները տարհանվել են վայրից, որից հետո հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում:

Կարակը մարվել է ժամանակին: Տուժածներ չկան»:

 
 
 

Comments


bottom of page