top of page

Ստեփան Միքայելյանը ԲԴԽ անդամ է ընտրվել

Aug 1, 2020
1 min read

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մինչև ուշ երեկոյան ընթացել է դատավորների ընդհանուր ժողովը։

Նիստի ժամանակ ԲԴԽ անդամ է ընտրվել Վճռաբեկ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել էին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ստեփան Միքայելյանի, Գոռ Հակոբյանի և Սուրեն Անտոնյանի թեկնածությունները:

Դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:

 
 
 

Comments


bottom of page