Ստացել ենք 100-ից ավելի ահազանգ. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Jun 20, 2021
1 min read

«Մենք արդեն ստացել ենք 100-ից ավելի ահազանգեր, որոնցից ամենակարևոր ու համակարգային խախտումները հանգում են հետևյալին՝ 1) ակնհայտ անհիմն խուզարկություններ և ձերբակալություններ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում՝ Սիսիանում և Սյունիքի այլ քաղաքներում, 2) վարչական ռեսուրսի ներգրավմամբ մեծածավալ հակաքարոզչություն՝ ընդդիմադիր ուժի նկատմամբ, 3) քաղաքացիների և հատկապես զինծառայողների ուղղորդված ու բաց քվեարկություն՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար, 4) խնդիրներ՝ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկների հետ»,- նշված է հաղորդագրության տեքստում:




Comments