top of page

Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Dec 23, 2021
1 min read


Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից հայտնում են, որ նրան ուղեկցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը։ Ստանիսլավ Զասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

 
 
 

Comments


bottom of page