top of page

Սպիտակ տունն արձագանքում է Բայդենի հրաժարականի պահանջին

Aug 27, 2021
1 min read

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին ամերիկացիներին կոչ է արել համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում` ի պատասխան նախագահ Ջո Բայդենին Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով իմպիչմենտ հայտնելու մասին հանրապետականների պահանջին:

«Այսօր ԱՄՆ զինծառայողները զոհվեցին ահաբեկիչների ձեռքից: Այսօր քաղաքականության ժամանակը չէ, եւ մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր ամերիկացի կկիսվի մեր հանձնառությամբ՝ գտնելու այդ ահաբեկիչներին, որտեղ էլ նրանք լինեն, պայքարելու եւ սպանելու նրանց»,- ասել է Փսակին:

Ավելի վաղ Հանրապետական ​​կուսակցության անդամները կոչ էին արել Բայդենին հրաժարական տալ կամ իմպիչմենտ հայտարարել` նրան մեղադրելով Քաբուլում ահաբեկչություն թույլ տալու մեջ:

 
 
 

Comments


bottom of page