Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ նախագահի այցը Դանիա
Aug 21, 2019
1 min read

Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 2-3-ը նախատեսված այցը Դանիա: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը։ Թրամփին պաշտոնական այցով հրավիրել էր Դանիայի թագուհին: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ երկու շաբաթով հետաձգում է իր այցը, քանի որ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու հարցում դանիական կողմը շահագրգռված չէ:




Comments