Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5, Սյունքիում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հուլիսի 2-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +29 +31: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +18 + 23, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +19 +21, Կոտայքի նախալեռներոմ գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +25 +28, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +15 +20, Լոռիում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +20 +24, Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +29, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +17 +21, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +26 +30, Արարատում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +30 +32, Արմավիրում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +29 +31, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17 +21, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +29 +31, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +21 +26, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +16+20, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +20 +25։




Comments