Սպասվում են տեղումներ. ԱԻՆ
Nov 20, 2020
1 min read
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 22-ին, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև։




Comments