top of page

Սուրեն Պապիկյանն Արմավիրում ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին

Sep 9, 2021
1 min read


Սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: «Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները: Այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նաև շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել վերջինի կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային»,- նշված է հաղորդագրությունում:

 
 
 

Comments


bottom of page