top of page

Սուրեն Պապիկյանն ամփոփել է Շիրակի մարզում 2018–2020թթ․ իրականացված աշխատանքները

May 26, 2021
1 min read

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ մայիսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետարանում՝ 2018-2020թթ․ մարզում իրականացված ծրագրերը և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով։ Խորհդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵ նախարարության ենթակա կառույցների ղեկավարներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձել է տարածքային զարգացման քաղաքականությանը՝ ընդգծելով որ դրա առանցքում եղել է ապակենտրոն կառավարումը, որի հաջողության մասին կարող են վկայել մարզի տարբեր համայնքներում կատարված աշխատանքների ցուցանիշները։ Նախարարի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել վերջին 3 տարվա ընթացքում մի շարք ոլորտային ձեռքբերումների ուղղությամբ։ Սուրեն Պապիկյանի խոսքով ներկայումս մեկնարկել և ընթանում է Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի 12 բնակավայրերի ջրամատակարարման ամբողջական ցանցի վերականգնման՝ շուրջ 7,3 մլրդ․ արժողությամբ ծրագիրը։ Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարի պաշտոնակատար առանձնացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցության արդյունքում գրանցված վերջին հաջողությունները։ Ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, հունիսի վերջին Հայաստան կներմուծվեն 27 ուղևորատար վագոններ, տարվա ընթացքում նաև 3 նոր էլեկտրագնացքներ։ Վերջինները կհամալրեն գործող, Երևան–Գյումրի ուղղությունը սպասարկող շարժակազմը։ Ընդ որում նախատեսվում է նորացված շարժակազմերով երկաթուղային տրասնպորտի գործարկում ՀՀ գործող երկաթգծի ամբողջ հասանելիությամբ՝ այն է մինչև Երասխ, և մինչև Գյումրի։ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ այս ուղղությամբ ներդրումները նախատեսված էին հաջորդող 15 տարիների համար, բայց դրանց դրա զգալի մասը հաջողվում է իրականացնել 2021-2024 թթ․ ընթացքում, ինչն էական ազդեցություն է ունենալու ոլորտում թե՛ սպասարկման և թե՛ գնագոյացման վրա։ Իր խոսքում նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորել է մանկապարտեզների, նախակրթարանների, դպրոցաշինության, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքները։


 
 
 

Comments


bottom of page