Սուրեն Պապիկյանի թեստի պատասխանը հայտնի է
May 14, 2020
1 min read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրդյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական: Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու:
Ինքնամեկուսացման շրջանում նախարարը կշարունակի աշխատել հեռավար կարգով»:




Comments