top of page

Սուրեն Պապիկյանը պարգևատրել է Ռազմական ոստիկանության աշխատակիցներին

May 11, 2022
1 min read

Օրերս լրացել է ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ Սուրեն Պապիկյանը մայիսի 11-ին այցելել է ռազմական ոստիկանություն:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, շնորհավորելով ստորաբաժանման ղեկավարությանն ու աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման գործում ռազմական ոստիկանության դերն ու նշանակությունը:

Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգևատվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:

 
 
 

Comments


bottom of page