top of page

Սուրեն Պապիկյանը՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքներում ուսումնասիրությունների մասին

Jun 10, 2020
1 min read

«Արդյոք կա՞ հրահանգ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքներում ուսումնասիրություններ սկսելու վերաբերյալ»,- դիմելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ հարց հնչեցրին լրագրողները։

«Մեր մոտ ընտրական հրահանգներ չեն լինում՝ կլինի քաղաքական գործչի, բիզնեսմենի, նախկին իշխանության ներկայացուցչի, նախկին օլիգարխի․․․ էական չէ։ Մեզ համար ընտրականությունը և պատվերի ինստիտուտը չի գործում։ Հիմա իրավապահ համակարգը զբաղվում է տարբեր աճուրդներով, մարդկանց ունեցվածքի օրինականության հարցերով, բայց այն ավելի լայն թափով կիրագործվի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո»,- ասաց նախարարը։

 
 
 

Comments


bottom of page