top of page

Սուրբ Հարության տաճարում տրվել է սրբավայրի հատակի վերանորոգության մեկնարկը

Mar 14, 2022
1 min read

Այսօր Սուրբ Հարության տաճարում, իրավատեր երեք համայնքների՝ հայ, ուղղափառ և կաթոլիկական եկեղեցու Հոգևոր պետերի օրհնությամբ տրվեց սրբավայրի հատակի վերանորոգության մեկնարկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

Հոգևոր պետերը նախ օրհնության խոսքով հանդես եկան Սուրբ Գերեզմանի դիմաց, որից հետո նրանք հանեցին հատակի առաջին սալիկը:

Շինաշխատանքի վայրում Հայ եկեղեցու ներկայացուցիչը հատուկ աղոթք ընթերցեց շինարարության համար:


Վերանորոգման աշխատանքերը կտևեն 26 ամիս:

 
 
 

Comments


bottom of page