top of page

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց շատրվանային համալիր կկառուցվի

Mar 7, 2022
1 min read

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Այս մասին որոշում է կայացվել այսօր՝ մարտի 7-ին, Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարական տվեց քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությանը, որ երկշաբաթյա ժամկետում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվաններ կառուցելու մրցույթ հայտարարեն. «Տարածքն անբարեկարգ է, այդտեղ կարող են լինել լավ շատրվաններ․ էդտեղ ջրի խնդիր էլ չկա, քանի որ մետրոյի ջրերը գալիս ու թափվում են Գետառի մեջ»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։

 
 
 

Comments


bottom of page