top of page

Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը

Jul 29, 2019
1 min read

Հուլիսի 28-ին, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը, տեղի է ունեցել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Տարիներ շարունակ չգործած եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ վերաօծված Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: Վերաօծման սրբազան արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, հոգևոր դասի և զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Վերաօծման կարգը կատարել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

 
 
 

Comments


bottom of page