top of page

Սոցցանցերում հայ զինվորների անունից տարածվող ձայնային հաղորդագրությունը կեղծ է

Jul 16, 2020
1 min read

Ադրբեջանական աղբյուրները սոցիալական հարթակներում հայալեզու ձայնային հաղորդագրություններ են տարածում, որոնք մոնտաժված են, իսկ դրանց բովանդակությունը՝ կեղծված։ Մասնավորապես՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում  հայտնվել է տեսանյութ, որտեղ իբրև թե հայկական զինված ուժերի զինծառայողները դժգոհում են սահմանին տիրող իրավիճակից և խոսում մեծ թվով մարդկային կորուստների մասին։ 42 վայրկյանանոց ձայնագրության ողջ ընթացքում լսում ենք սխալ արտասանությամբ հայերեն տեքստ, որն ակնհայտորեն հակառակորդի կողմից ձայնագրված և ծրագրված սադրանք է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում խուճապ տարածելու համար։ Նշենք, որ սա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կեղծ տեղեկատվության տարածմամբ հանրային տրամադրությունը կառավարելու և խուճապ առաջացելու առջաջին փորձը չէ։ Նմանօրինակ ապատեղեկատվությունների մասին «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» արդեն հայտնել է։  

 Հարգելի քաղաքացիներ, շնորհակալություն ենք հայտնում ապատեղեկատվության դեմ պայքարում պետությանն աջակցելու և հակառակորդի կողմից դաշտ նետված կեղծ տեղեկատվությունը չտարածելու համար։ Կոչ ենք անում շարունակել հետևել միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունների հանդիպելիս՝ խնդրում եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»՝ գրելով մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին։

 
 
 

Comments


bottom of page